Իրականացվում է գյուղական համայնքների գիշերային լուսավորության ծրագիրը
Նմանատիպ
Արագածոտնի մարզում իրականացվում է գյուղական համայնքների գիշերային լուսավորության համակարգի կառուցման ծրագիր: Աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից:
Ներկայումս լուսավորության ցանցի անցկացումը կատարվում է Ծաղկահովիտ, Արագածոտն և Իրինդ համայնքներում: Ընդհանուր առմամբ, կատարվելու է շուրջ 8,5 մլն. դրամի աշխատանք: Հիմնականում լուսավորվելու են գյուղերի կենտրոնական թաղամասերը: Աշխատանքները կատարման վերջին փուլում են և ամբողջությամբ կավարտվեն մինչև հունիսի վերջը:
Բնակավայրերի լուսավորության անցկացումը կարևորագույն խնդիր է համայնքների համար, և մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Դրանով է պայմանավորված հրատապ ծրագրում այդ խնդրի ներգրավումը: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ, համանման աշխատանքները շարունակական կլինեն, և ծրագրում կընդգրկվեն այլ համայնքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում