Գեզի պուրակում Հրանտ Դինքի անունով փողոց է անվանակոչվել
Նմանատիպ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի պուրակում Հրանտ Դինքի անունով փողոց է անվանակոչվել, այս մաին հայտնում է Tert.am-ը վկայակոչելով Biyanet-ին։
Նույն փողոցում խորհրդանշական գերեզման է տեղադրվել. այն խորհրդանշում է այգու տարածքում նախկինում եղած և վերացած հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը։
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» վանկարկել են ցուցարարները և «բացել» Հրանտ Դինքի փողոցը։ Հենց այդտեղ էլ «Նոր Զարթոնք» նախաձեռնության կողմից խորհրդանշական գերեզման է տեղադրվել, որի վրա գրված է. «1551-1939. մեր գերեզմանը խլեցիք, մեր այգին չեք կարող վերցնել»։
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում էլ լքյալ մի տարածք ցուցարարների խմբի կողմից մաքրվել և «հանրայնացվել է» ու վերածվել զբոսայգու, որն անվանակոչվել է «Մանուկյան այգի»։
Այգու հայ սեփականատիրոջ մահվանից հետո այն ժառանգելու շուրջ վեճ է ծագել, ինչից հետո այգին շրջափակված է եղել փայտե պարիսպներով։
Այժմ ցուցարարներն այգու պատին պաստառ են փակցրել և նշել են այգու նոր անունը՝ «Մանուկյան այգի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում