Հայաստանում 66 հազարից ավելի թանգարանային ցուցանմուշ ենթակա է վերականգնման

Հայաստանում 66 հազարից ավելի թանգարանային ցուցանմուշ ենթակա է վերականգնման

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: 2018 թվականին հայաստանյան 104 թանգարանների հիմնական ֆոնդերում հաշվառվել է 3 089.3 հազ. ցուցանմուշ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ցուցանմուշներից 42 հազար 783-ը գեղանկար են, 33 հազար 988-ը՝ գծանկար, 3116-ը՝ քանդակ, 44 հազար 622-ը՝ կիրառական արվեստի առարկաներ, 191 հազար 697-ը՝ դրամագիտական առարկաներ, 300 հազար 554-ը՝ հնագիտական առարկաներ, 54 հազար 997-ը՝ կենցաղի և ազգագրական առարկաներ, 501 հազար 229-ը՝ լուսանկարներ, 1 588 503-ը՝ փաստաթղթեր, 327 հազար 820-ը՝ այլ առարկաներ։

3 միլիոն 89 հազար 309 ցուցանմուշից 66 հազար 491-ը ենթակա են վերականգնման։ 2018-ին վերականգնվել է ընդամենը 3086 ցուցանմուշ։

2018 թվականին հայաստանյան թանգարաններ այցելել է 2 միլիոն 921 հազար 564 մարդ։
Թանգարաններում աշխատում է 2 000 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում