Հրապարակվել է Սև ծովի հատակին հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման տեսանյութը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Tert.am: «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը հրապարակել է Սև ծովի հատակին հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման տեսանյութը:
Որոնումներն իրականացվել են ավելի քան 40 մետր խորության վրա՝ Ղրիմի թերակղզու արևմտյան մասում: Ներկայում գտածոների՝ ջրից դուրսբերման աշխատանքները դադարեցվել են՝ դրանք չվնասելու պատճառով:
Նշենք, որ «Նեպտուն» գիտարշավի ղեկավարն է եղել Ռոման Դունաևը: Գիտարշավի մասնակիցները հայտնաբերել են ավելի քան 10 նկարի մասեր, այդ թվում, ենթադրաբար, Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող:
Կտավները տեղափոխող «Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսին: Նավը կործանվել է 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով:
64 մ երկարությամբ «Գեներալ Կոցեբու»-ն հայտնի է նրանով, որ դարձել է առաջին ռուսական շոգենավը, որն անցել է Սուեզի ջրանցքը 1869 թվականին Ռուսաստանից պատվիրակության հետ, որի մեջ է եղել նաև հայտնի ծովանկարիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում