«Մայիսյան անձրեւներ»

«Մայիսյան անձրեւներ»

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Լույս է տեսել շիրակցի ճանաչված բանաստեղծ Սամվել Սիրեկանի Մարգարյանի բանաստեղծությունների 30-րդ գիրքը՝ «Մայիսյան անձրեւներ» վերնագրով: Նրանում ընդգրկված են բանաստեղծի հայրենասիրական, բնապաշտական, խոհափիլիսոփայական քերթվածքները: Գիրքը իսկական ձոն ու ներբող է հայրենի հողին, հայոց պատմությանը, նրա երեւելի դեմքերին ու սրբացած կերպարներին:

Նշենք, որ Ս. Մարգարյանը արժանացել է գրական ու հասարակական մի շարք պարգեւների ու մրցանակների: Նա միաժամանակ «Բագրատունյաց ասպետներ» հայրենասիրական կազմակերպության նախագահն է: Իր ծննդավայրում՝ Երազգավորս գյուղում, հիմնել է Բագրատունյաց փառքի հուշապուրակը, տեղադրել է 9 հուշարձան: Այս տարի նրա ջանքերով Երազգավորսում վեր խոյացավ նաեւ զորավար Անդրանիկին նվիրված հուշակոթողը:

Սույն ժողովածուն ներկայացված է ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում