Մոսկվայում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկո
14/05/2019 18:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկանում ենք կոնսերվատորիայի կայքից։
Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարելու են «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին, սոպարոն Մարիամ Ավետիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում