Նախագահ Սարգսյանը վավերացրել է Սուրեն Խաչատրյանի` պաշտոնից ազատման որոշումը

Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի Աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում