Ցուցակում չկայի ու ենթադրեցի, որ ԲՀԿ-ն իմ կարիքը չունի

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել էր, թե եկել է մի պահ, երբ ինքը հասկացել է, որ այլեւս պետք չէ ԲՀԿ-ին:

Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Հետաքրքրվեցինք’ ինչի՞ց սկսեց այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանեց. «2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա հետ լավ հարաբերությունները պահպանվում են, բայց ես ինձ այնքան բարձր եմ համարում, որ թույլ չեմ տա հարցնել, թե ինչից սկսվեց այդ»: Մեր հարցին’ Վ. Բոստանջյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ անդամ: Նա պատասխանեց. «Այդպես համարեք. դուրս գամ, թե ներս մտնեմ, ի՞նչ տարբերություն, այստեղից ոչ մի բան չի փոխվի, մոլորակի առանցքը դրանից չի տատանվի»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում