Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ
Նմանատիպ
ԾՐԱԳԻՐ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
18 մայիսի, 2019 թ.
Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը, որտեղ տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
11:00-24:00 – Մշտական ցուցադրություն,
18:00 – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Կաթողիկոսական նվերների հավաքածուից մեկ նկարի ցուցադրություն՝ Ռուդոլֆ Խաչատրյան, «ԿՈՄԻՏԱՍ», 1988 թ. (Ստեղծագործությունը կներկայացնի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանը),
19:00 – Հանրային հեռուստաընկերության ֆոնդից «Գարուն ա, ձուն ա արել» և «Անլռելի զանգակատուն» ֆիլմերի (1969 թ.) դիտում,
20:30 – Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հավաքածուից նորաստեղծ երկու պատկերի շնորհանդես. Տիգրան Բարխանաջյան («Կոմիտաս», 2018 թ.), Միքայել Հարությունյան («Վարդապետը», 2016 թ.),
21:30 – Համերգ. Կոմիտասյան մեղեդիներ:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում