Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Եթե դատավորը հանկարծ կիրառի կալանք, ապա պետք է գրի՝ հաստատված եմ համարում, որ նախագահը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, հաստատաված եմ համարում, որ նախագահը գործել է մասնավոր շահից ելնելով։ Նա պետք է նշի, ոչ թե մեղադրվում է այսինչ բանը անելու համար, այլ պետք է գրի՝ հաստատված եմ համարում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատախազների այն հայտարարությանը, ըստ որի պարզ է, նախագահը դուրս է եկել իր իրավասություններից ու գործել է մասնավոր շահով։
Փաստաբանը դատավորին հորդորեց, եթե խնդիրն այդքան պարզ է ու պրիմիտիվ, ապա թող որոշման մեջ տա նման ձևակերպում։
Անդրադառնալով դատախազի այն հայտարարությանը, թե մարտի մեկին զինծառայողներին նախապես տարել են ու սովորեցրել, թե ինչպես ցրեն ցույցերը, Օրբելյանը նկատեց, եթե զինվորներին օգտագործելու էին միտինգ ցրելու համար, ապա ոստիկաններ չէին բերի սկզբից։
«Քանի որ ռիսկ կար բախումների, միջազգային փորձից ելնելով, զինվորները թրեյնինգ են անցել։ Հիմա ասում են, վատ է, որ անցել են թրեյնինգ»,-ասաց Օրբելյանը։
Հովհաննես Խուդոյանն էլ լրագրողներին հայտնեց, քանի որ երեկ դատարանն իրենց թույլ չի տվել ներկայացնել ոչ միայն վերջնական առարկությունները, այլև տեսանյութերը, որոնց հղում էին կատարում, տեսանյութերը ցուցադրելու են ասուլիսի ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում