Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը մասնակցելու է թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին։ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Նավասարդյանն ասաց, որ արդեն դիմում է ներկայացրել։ Նա նշեց, որ ինչքան գիտի, մեկ հոգի էլ կա, ով ցանկանում է մասնակցել մրցույթին։
Մրցույթը կայանալու է մայիսի 30-ի։
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 12-ին նա հրաժարական տվեց։ Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբայնի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Ինչ վերաբերում է թատրոնը լուծարելուն՝ թեե ինչ փուլում է գտնվում այս գործընթացը, Ա. Նավասարդյանը պատասխանեց, որ այդ մասին այլևս չի խոսվում, որևէ նորություն չունեն։
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների լուծարման, վերակազմավորման կամ վերակազմակերպման նախագծով «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում