Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին

Երևանի համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Ժամը 19:00-ին կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը:

20:00-ին կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք.վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ժամը՝ 11:00-24:00 – Ցուցահանդես՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում»

16:00-19:00 – «Կավագործության ավանդույթները». վարպետաց դաս

16:00-17:00 – Նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ Էրեբունի միջնաբերդի շուրջ

17:00-18:00 – «Արի՛ պեղենք միասին». պեղումներ «Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ

18:00-20:00 – Հնագիտական ժառանգության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն

18:00-20:00 – «Էրեբունու որմնանկարները». գորգագործության և կարպետագործության ցուցադրական դաս Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ

21:00-22:00 – «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացում

22:00-24:00 – Գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում

23:30-24:00 – Հայկական ֆոլկ երաժշտության կատարումներ

Ժամանակակից արվեստի թանգարան

Ժամը 18:00-ին՝ Արտյոմ Մելիք-Ղազարյանի անհատական ցուցահանդես։

18:30-ին՝ ներկայացում՝ նվիրված Հ.Թումանյանի 150 ամյակին։

19:00 – Երաժշտական ծրագիր

«Կարեն Դեմիրճյան» թանգարան

11:00-24:00 – «Վերածննդի համոզմունքով» թեմատիկ ցուցահանդես

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

Ժամը 15:00-ին տեղի կունենա Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի քննարկումը:

17:00-ին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի դիտում:

Ավանդույթի համաձայն, թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում