Բրիտանացին 293 դոլարով կտավ է գնել ու պարզել, որ այն Պիկասոյի՝ 1 մլն դոլարանոց աշխատանքներից է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Բրիտանացի Ֆիլիպ Սթեփլթոնը ավտոտնակում կազմակերպված աճուրդում 293 դոլարով ձեռք է բերել մի կտավ, որը, ըստ նրա, եղել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի Seated Bather կտավի որակյալ կրկնօրինակը:
Ինչպես նշում է news.sky.com կայքը, 52-ամյա տղամարդը հավատացած է եղել, որ կտավը կեղծ է, սակայն դրա վրա գրված Picasso Collection արտահայտությունը շարժել է նրա հետաքրքրասիրությունը:
Այն գնելուց կես տարի անց Սթեփլթոնն արվեստի գործը տարել է փորձագետի մոտ, որն էլ հաստատել է, որ կտավն իսկապես պատկանում է Պիկասոյի վրձնին:
Արդյունքում պարզվել է, որ կտավի իրական գինը մոտ մեկ միլիոն դոլար է:
«Մենք լիովին հավատացած ենք, որ այն իրական է: Ապացույցները չափից ավելի շատ են. դրանք մատնանշում են, որ հեղինակը Պիկասոն է»,-ասել է Brighton and Hove Auction Rooms աճուրդի տան փորձագետ Ռոուզի Մեյը:
Կտավը հաջորդ ամիս աճուրդի կհանվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում