Մենք պայքարելու ենք մինչև վերջ. ազատամարտիկ

Քիչ առաջ կառավարության շենքում ավարտվեց վարչապետի և ազատամարտիկների հանդիպումը:

Հանդիպումից դուրս եկած ազատամարտիկները Panorama.am-ին հայտնեցին, որ Տիգրան Սարգսյանը լսել է իրենց առաջարկները, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել մեկ ամսից:

Վարչապետը, նրանց խոսքով, հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:
Ազատամարտիկները նշեցին, որ իրենց հետագա քայլերի մասին դեռ քննարկում կլինի, որոշում կընդունվի:

« Վարչապետն էլ է մտահոգ: Պարզապես մենք էլ գիտենք, որ հարցը մեծ գումարների հետ է կապված: Մեկ ամսից պարզ կլինի՝ որքանով կկարողանա կառավարությունը աջակցել ազատամարտիկներին ու ի վերջո ինչ կլինի»,-  PanARMENIAN. Net հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: 

Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչ իրենց կպատասխանեն, իրենք որոշել են հունսի 16-ին հանրահավաք անել. «Բոլոր ազատամարտիկները ներկա կլինեեն, մենք պայքարելու ենք մինչև վերջ, բոլորին խնդրում ենք միանալ»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները պահանջում են բարձրացնել իրենց թոշակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում