Ազատամարտիկ.Վարչապետը մեր ներկայացրած հարցերով մտահոգ էր

Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը մի խումբ ազատամարտիկների հետ: Aysor.am-ը զրուցել է հանդիպմանը մասնակից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ, ով նշել է’ վարչապետը մեր ներկայացրած հարցերով մտահոգ էր.

«Խոսեցինք, մանրամասն քննարկեցինք, զգացվում էր, որ վարչապետն էլ է մտահոգ: Մենք բացատրեցինք, որ երկրում իրավիճակն իսկապես շատ վտանագավոր ու պայթյունավտանգ է: Այնպես, որ մեզ պատրաստակամ էին օգնել»,- ասել է ազատամարտիկը:

Վոլոդյա Ավետիսյանի խոսքով’ այս հանդիպմանը որոշվեց հանդիպել ևս մեկ ամիս հետո.

«Դե ասեց մեկ ամսից եկեք, որ արդեն այդ ժամանակ ամեն բան պարզ կլինի ու մինչ այդ կարվեն համապատասխան հաշվարկները: Դե մենք էլ ենք հասկանում, որ հարցը մեծ գումարների հետ է կապված: Այսօր հաշվեցինք մոտավորապես քանի ազատամարտիկ ունենք: Դե բացի այդ էլ հարց կա, որ շատ մարդիկ գրանցված են որպես ազատամարտիկ, բայց կռվին չեն էլ եղել»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:

Հարցին’ մեկ ամիսը երկա՞ր ժամանակ չէ նորից սպասելու համար ու արդյոք ազատամարտիկները գո՞հ են հանդիպման ժամանակ ստացած պատասխաններից, Վոլոդյա Ավետիսյանն ասել է.

«Տղերքի մոտ դեռ չենք հասել: Կառավարությունից հենց նոր ենք դուրս եկել ու քայլում ենք Ազատության հրապարակ: Հենց հասնենք արդեն կքննարկենք, կտեսնենք: Բայց դե այս մեկ ամսվա ընթացքում մենք մեր պայքարը չենք թողնելու ու դարձյալ ակցիաներ ենք անելու»:

Հիշեցնենեք, որ նախօրեին Կառավարության դիմաց ազատամարտիկների ցույցից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր այսօր հանիպել հինգ ազատամարտիկի հետ ու քննարկել նրանց հուզող խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում