Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է…
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Facebook: Հայկական ժամանակ»-ը թավշա Հայաստանի «Պռավդան» ա դառել:
Ուրեմն, ԵԽԽՎ համազեկուցողները վատ ձևի քննադատել են Նիկոլի վերջին օրերի գործողությունները վերջում 1 տողով ողջունել բարեփոխումների մասին հայտարարությունը:
Եվ աշխարհի ամենանաչառ գազեթը վերնագիր ա դրել սաղ տեքսի միջի միակ պոզիտիվ միտքը:
Աննա Հակոբյան ջան, տեր կայնեք ձեր խմբագրությանը, ձեռից գնում ա:
Դնում եմ ԵԽԽՎ հայտարարության տեքսը 🙂
ԵԽԽՎ-ի Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել:
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և որ հետևաբար՝ օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,-ասել են համազեկուցողները՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:
Համազեկուցողներն ընդգծել են, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է նաև հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ով են նրանք:
«Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ հանրության արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը»,-նշել են համազեկուցողները:
Միևնույն ժամանակ նրանք շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի՝ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում