Ալեն Դելոնը ստացել է պատվավոր «Ոսկե արմավենի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Կաննի կինոփառատոնում կինեմատոգրաֆիայում ներդրման համար պատվավոր «Ոսկե արմավենին» տրվել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, մրցանակի հանձնման արարողությունը կայացել է նախօրեին, ինչից հետո Փառատոնի պալատում ցուցադել են 1976 թվականի «Մսյո Կլեյն» քրեական դրաման։
Ավելի վաղ դերասանն ասել է, որ երկար ժամանակ տարակուսում էր՝ ընդունել այդ բարձրագույն մրցանակը, բայց արդյունքում որոշել է այդպես հարգանքի տուրք մատուցել այն ռեժիսորներին, որոնց հետ նա աշխատել է։
Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում) և այլ ֆիլմերում կերտած դերերով։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում