Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում կայացել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ…Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան: Իրադարձությունները ծավալվում են 1969 թվականին՝ Չարլզ Մենսոնի աղանդի անդամների կողմից Ռոման Պոլանսկիի կնոջ՝ Շերոն Թեյթի սպանությունից քիչ առաջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, ռեժիսորը պնդում է, որ հանդիսատեսը ոչինչ չիմանա սյուժեի մասին:
meduza.io-ն գրում է, որ կինոքննադատ Անտոն Դոլինն առանց ավելորդ սփոյլերների պատմում է Լեոնարդո Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի խաղի մասին և բացատրում, թե ինչու է սա այն Տարանտինոն, որին իրենք չէին ճանաչում: Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է: Շատերը չեն համաձայնի, մյուսները կնեղանան, ավելի արդիական անուններ կթվեն, կամ ընդհակառակը, ավելի վաստակավոր անուններ, սակայն սիրո ու աժիոտաժի նման փոթորիկ ոչ ոք չի կարող առաջացնել:
Տարանտինոյի վերադարձը փառատոն «Քրեական ընթերցվածքի»-ի տրիումֆից ուղիղ 25 տարի անց, հիշեցրել է շատ բանի մասին: Այն մասին, որ մի ամբողջ կյանք է անցել, և «մենք այն անցկացրել ենք նրա կինեմատոգրաֆի հետ, և կոնկրետ այդ ֆիլմի հետ, որը փոխել է շատերին»: Նաև այն մասին, որ հոբելյանը կրկնակի է՝ «Քրեական ընթերցվածք» -ի պրեմիերայից 25 տարի առաջ՝ 1969 թվականին սպանվել էր Ռոման Պոլանսկիի հղի կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը, նրան սպանել էին Չարլզ Մենսոնի աղանդի անդամները: Թվում է, այդքան վաղ անցյալում էր, միաժամանակ՝ վերջերս: Տարանտինոն այդ ժամանակ արդեն ծնվել էր: Իսկ հիմա նկարահանել է իր նոր՝ 9-րդ ֆիլմը այդ իրադարձությունների մասին և կրկին բերել Կանն:
Պատմությունը կրկնվում է, պարտադիր չէ որպես ֆարս, սակայն անպայման այլ կերպ, քան առաջին անգամ: Հենց դրա մասին է «Մի անգամ…Հոլիվուդում»-ը: Սրանով ֆիլմի նկարագրությունը կարել է ավարտել՝ հարգելով ռեժիոսորի խնդրանքը: Տարանտինոն դիմել էր Կաննի հանդիսատեսին՝ աղաչելով չբացահայտել մանրամասները և թույլ տալ ապագա հանդիսատեսին ֆիլմն ինքնուրույն բացահայտել: Դա նշանակում է, որ ոչինչ չի կարելի պատմել: Քանի որ խոսքը միայն ինտրիգի մասին չէ: Տարանտինոյի մոտ ձևն ու բովանդակությունն անքակտելի են: Եվ ոչ պակաս քան պատմությունը, տպավորում է նաև, թե ինչպես է նա այն պատմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում