Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը

Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչների մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը վերարտադրվել է մարդկային մազի լայնությունից էլ պակաս լայնություն ունեցող կտավի վրա, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Քուինսլենդի համալսարանի ֆիզիկոսները հատուկ լազերներ են կիրառել:

Արվեստի գործի ինքնատիպ կրկնօրինակը կարելի է տեսնել միայն մանրադիտակի տակ: Այն ստեղծվել է քվանտային կտավի վրա:

Պատկերի պիքսելներից յուրաքանչյուրը բաղկացած է հիսուն ատոմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում