16.1 C
Yerevan

ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի

Նմանատիպ

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՖԻՖԱ-ն 2022 թվականին Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջանության մասնակիցների թիվը չի ընդլայնի։ Եվրանյուզի հաղորդմամբ, մրցաշարին ավելի շատ թիմեր հրավիրելու առաջարկով հանդես էր եկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն։ Նա նշել էր, որ այդ դեպքում խաղերի կեսը պետք է ընդուներ հարևան երկրները, իսկ դա կարող էր նպաստել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանը։

«Ֆոտբոլը հրաշքներ է գործում»,– ասել էր ՖԻՖԱ-ի նախագահը։

Գործող պլանով, ընդլայնված ձևաչափով աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա 2026 թվականին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության համաձայն, Կատարում այդ գաղափարի իրականացման համար ուղղակի ժամանակը բավարար չէ. ՖԻՖԱ-ի Կոնգրեսը, որը կարող էր թույլ տալ նորարարություններ, նախատեսված է հունիսի 5-ին:

Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպումը դժվարանում է այդ երկրի՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու Եգիպտոսի միջև լարված հարաբերությունների պատճառով: 2017 թվականի հունիսին նրանք բոլոր կապերը խզել էին Դոհայի հետ և շրջափակել երկիրը՝ մեղադրելով դրա ղեկավարությանն ահաբեկչության աջակցության համար։ Կատարի իշխանությունները մեղադրանքները չեն ընդունում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...