Արմեն Աշոտյան. Ադրբեջանից այսօր երկու լուր ստացանք
Նմանատիպ
«Ադրբեջանից այսօր երկու լուր ստացանք’ լավ ու ավելի լավ:
Առաջին, լավ լուրը վերաբերում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյնաի’ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի ապագայի մասին բարձրաձայնած գնահատականներին ի արձագանք ադրբեջանական ԱԳՆ-ի պատասխանին:
Իհարկե, խոստովանենք, որ աշխարհին Քրիստոփոր Կոլումբոս, Լեոնարդո դա Վինչի և Զեյնաբ Խանլարովա տված ազգի դիվանագետները մեկ-երկու օր տևած ցավերից հետո կարող էին ավելի հետաքրքիր և ինտելեկտուալ արգասիք երկնել:
Ինչևէ, մնում է փաստել, որ Ադրբեջանի հումքային ռեսուրսները, չնայած հասունացող ճգնաժամի, համեմատական ավելի հարուստ են, քան իրենց ԱԳՆ-ի ինտելեկտուալ պոտենցիալը:
Իսկ երկրոդ, ավելի լավ լուրն այն է, որ Մեհրիբան Ալիևան ընտրվել է «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ:
Անկեղծ չգիտեմ, ՀՀԿ-ի փոխնախագահներից ով կհայտնվի իր հետ միևնույն խաղատախտակին, բայց բոլոր դեպքերում, երևի գեղեցիկը կփրկի Ադրբեջանը»:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում