Ալիև forever
Նմանատիպ
Հունիսի 7-ին «Յենի Ազերբայջան» կուսկացության համգումարի արդյուքնում որոշվեց հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ կրկին առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ » գործակալությունը, Ալիևի թեկնածությունն ընդունվել է միաձայն: Իլհամը վերահաստատվել է նաև կուսկացության նախագահի պաշտոնում:
Տեղի են ունեցել նաև կուսակացության որոշ այլ մարմիննների ընտրություններ: «Նոր Ադրբեջանի» նախկին տեղակալներից իր պաշտոնը պահպանել է միայն Ալի Ահմեդովը: Նոր տեղակալներ են նշանակվել՝ Ադրբեջանի գիտությունների ազգայի ակադեմիայի նախագահ Ակիֆ Ալիզադեն, Ադրբեջանի փոխվարչապետ, պետության հիմնական գաղափարախոս Ալի Հասանովը և առաջին անգամ Ադրբեջանի առաջին տիկին, Միլլի մեջլիսի պատգմավոր Մեհրիբան Ալիևան:
Այսպիսով, ինչպես և կանախտեսելի էր, դեռևս 2009 թ-ին մշակված սցենարը իրականություն դարձավ: Հիշեցնենք, որ այդ թվականին երկրում իրականացվեցին սահմանադրական բարեփոխումներ որակավորումը ստացած փոփոխությունները, որոնք հնարավորություն ընձեռեցին Ալիևին երրորդ անգամ առաջադրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:
Այսիպսով, Ադրբեջանում իրականություն է դառնում արևմտյան գիտական շրջանակներում, որպես սուլթանություն որակված քաղաքական ռեժիմի գոյությունը: Կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում Ալիևը կդառնա Ադրբեջանի նախագահը ‘ շարունակելով Ալիևյան դինաստիայի դիրքերի ամրապնդումը երկրում: Իրավիճակի փոփոխություն կարող է դիտարկվել միայն արտաքին ուժերի ոչ ուղղակի միջամտությամբ, քանի որ ներքաղաքական իրական հակառակորդները կամ բանտարված են կամ զրկված են ռադիկալ քայլերի դիմելու հնարավարությունից:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում