Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը:
Նախարարությունից հայտնում են, որ Ռուբեն Ղևոնդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ի, ժամը 18:00-ին, վերջին հրաժեշտը՝ մայիսի 25-ին, ժամը 14:00-ին /հասցե՝ Թումանյան 32, բնակարան 7/:
Ռուբեն Ղևոնդյանը 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն տարում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Ստեղծագործություններից են՝ «Ձուլողներ», «Հեռանկար», «Աստրոֆիզիկներ», «Էքսպերիմենտ», «Թռիչք», «Նուռ», «Աղջկա դիմանկար» և այլն: Կատարել է մի շարք բեմադրությունների ձևավորումներ (Գ. Չալիկյանի «Մենք, նրանք և ուրիշները»): Հեղինակել է Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի նկարազարդումը: Վաստակաշատ նկարիչը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցասրահի որմնանկարների /մատիտանկար/ հեղինակն է, հեքիաթների հերոսների կերպարներով նկարազարդել և ձևավորել է նաև գրադարանի հեքիաթի սրահն ու ձայնադարանը:
2011 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում