Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա»

Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա»

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Aravot.am-ի դիտարկմանը, թե տեր է կանգնել իր հայտարարությանը եւ դիմել է դատարան` օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց.«Այո՛: Դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի: Պահանջում եմ անվավեր ճանաչել իմ՝ որպես օպերային թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը: Կարծեմ ես ինքս ինձ չեմ նշանակել թատրոնի տնօրեն: Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե այն լինի միանձնյա»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում