Հասարակական տրանսպորտի գինը կբարձրանա 5 տոկոսով

Գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով կբարձրանա նաև հասարակական տրանսպորտի սակագինը:

Այս մասին Panarmenian.net-ի փոխանցմամբ` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ռոբերտ Նազարյանն նշել է, որ ՀԾԿՀ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ գազի թանկացումը հասարակական տրանսպորտի գների վրա կանդրադառնա 5 տոկոսի սահմաններում միայն, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես կարծում են շատերը: «Իսկ թե ինչու է ավելի բարձր գնի մասին խոսվում, խնդրում եմ մեզ հետ չկապել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր սահմանեց գազի սակագինը: Քաղաքացիները 1 խմ դիմաց կվճարեն 156 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում