Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում
24/05/2019 21:18
Նմանատիպ
Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում,
Կնքում եմ արդեն ծրարը կյանքիս, խոսքս զմռսում,
Մրսում է արդեն մարմինն իմ՝ որպես հոգի մեղական,
Սակայն հույս ունեմ, որ չի դառնալու երբեք ռազմավար։
Ավարտի համար երևի չարժե արդեն աղոթել,
Աղոտ է բախտը ուշացած ցանի, ով էլ որ հերկի,
Երկիրը քանի՛, քանի՛ խնդիր է մեզ վրա բարդել,
Արդեն ծռվել է ողնացողունս, որ տրվեց Մարդուն։
Արթուն չեմ ու չե՜մ, չե՜մ կարող անցնել քո ճամփան, ուստի
Ստի կաթսայում եփվելու է դեռ իմ անձը անաղ,
Դանդաղ կավերվի որդառատ հողում իմ նյութը նորից,
Որից իմ հոգին փրկել փորձեցի այս էլ քանի՛ կյանք։