Չարաբաստիկ լուսանկարը դարձել է ևս յոթ վրացի խաղաղապահի մահվան պատճառ
Նմանատիպ
Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելության ժամանակ հունիսի 6-ին զոհվել են յոթ և վիրավորվել ինը վրացի զինծառայողներ: Ինչպես տեղեկացնում է «Gruzia.online»-ը, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպը կազմակերպված ահաբեկչական ակտ էր’ նախատեսված վրացական բազայի համար, որը գտնվում է Գիլմենդում: Ահաբեկիչ-ինքնասպանը բեռնատար մեքենա է պայթեցրել բազայի մոտակայքում:
Հիշեցնենք, որ մայսիս ամսվա ընթացքում ահաբեկչական ակտի հտևանքով զոհվել էին երեք վրացի զինվորներ:
«Civil.ge» կայքը նշում է, որ վրացական ռազմաբազաների վրա ահաբեկչական հարձակումերի պատճառը մի լուսանակար է, որտեղ վրացի 42 ամյա զինվորականը պարեկություն է անում ամերիկացի իր կոլեգայի հետ միասին Շիր Գազայի բազայի մոտ: Լուսանկարի հայտնվելուց հետո վրացի խաղաղապահները դառնում են ահաբեկիչնեչի թիրախ, որի արդյունքում վրացիները տվեցին վերջին տարիների ամենախոշոր զոհերը:
Վրաստանի պաշտպանության նախարար Ալասանիան, որը պաշտոնական այցով Բելգիայում էր գտնվում, դադարեցերլ է և մեկնել Աղֆանստան:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում