Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Ֆրանսիայում հայտնաբերվել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Պոլ Գոգենի՝ դպրոցական տարիներին արված նկարը, գրում է Le Parisien-ը:
Կտավը հայտնաբերվել է Տուր քաղաքից ոչ հեռու՝ նկարների մասնագետ և աճուրդախոս Այմերիկ Ռույակի կողմից: Նկարն ուսումնասիրության համար Ռույակի մոտ է բերվել անցած աշնանը: Դրա տիրոջ ուշադրությունը գրավել է հատկապես այն հանգամանքը, որ ջրաներկով արված նկարի ներքևում «Պոլ Գոգեն» մակագրությունն է:
Նկարում 4 հարկանի տուն է պատկերված, որը տեղակայված է Օռլեանում գտնվող Լուարա գտի ափին: Նկարի վրա նշված է նաև ստեղծման ամսաթիվը՝ 1865թ.-ի հուլիսի 2: Այդ ժամանակ ապագա գեղանկարիչը 17 տարեկան էր:
Մասնագետը նկարի ուսումնասիրության վրա 3 ամիս է ծախսել: Ուսումնասիրությունների ընթացքում նրան են միացել ևս 2 մասնագետներ: Արդյունքում պարզվել է, որ երիտասարդ Գոգենը պատճենել է իր ուսուցիչ Շառլ Պանսի նկարը: Մասնագետների կարծիքով՝ նկարում տան մոտ հավաքված և լողացող նավակին նայող 6 կանանց խմբի մոտ կանգնած տղամարդը ինքը՝ նկարիչն է:
«Շվեյցարական լեռնատնակ Լուարայի ափին» անունը ստացած կտավը հունիսի 16-ին վաճառքի կհանվի: նախնական գինը 50 000 դոլար է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում