Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Shantnews.am: Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է անցումային արդարադատության անհրաժեշտությանը. արդյո՞ք այն դատական համակարգն առողջացնելու ճիշտ լուծում է: Նրա կարծիքով՝ ոչ:
«Հայաստանը փոքր երկիր է, կան ուժեղ ուժային կառույցներ, և եթե Հայաստանում կան դատավորներ, որոնք վերցնում են կաշառք ու կայացնում որոշումներ, այդ գործերը կարելի է հեշտությամբ պարզել ու շոու չսարքել դրանից: Մտավախությունս այն է, որ անցումային արադադատությունը ոչ թե նրա համար է, որ արդարադատության համակարգն առողջացնեն, այլ, որ հանրությունը ունենա զբաղվելու մի հետաքրքիր բան ևս, որովհետև դա պարբերաբար պիտի արվի, եթե ուզում ես միշտ բարձր վարկանիշ ունենալ»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, մեկնաբանելով գործընթացները, նշեց.
«Ընկերոջս հետ էի զրուցում էի երեկ, ասաց՝ սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է, որը տեղ պիտի չունենա մեր իրականության մեջ»:
Ըստ նրա` քաղաքական իշխանությունը ունի բոլոր հնարավորությունները՝ վերահսկելու որոշումների արդար լինելը: Իսկ Մարդկային ռեսուրսների միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը կարծում է, որ նախ` պետք է հասկանալ, թե ինչպես է իրականացվելու անցումային արդարադատությունը:
«Ի՞նչ գործողություններ ենք պատկերացնում անցումային արդարադատության տակ, պատրաստվում է հայեցակարգ, գործողությունների պլան, ներկայացվում է հանրությանը, հասկանում են, որ սա մերն է, մեր մշակույթին հարիր է»,- ասաց Թևան Պողոսյանը: