Բակո Սահակյան Քոլատակ գյուղում քննարկել է բնակչության առջեւ ծառացած խնդիրները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել բնակչության առջեւ ծառացած խնդիրները:

Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղում կիրականացվեն լայնածավալ ծրագրեր’ ուղղված զբոսաշրջության եւ արդյունաբերության զարգացմանը: Նախագահը հատուկ ընդգծել է, որ գյուղացիները պետք է լինեն ավելի ակտիվ եւ նախաձեռնող, ինչը կարեւոր է աշխատանքների հաջող ու արդյունավետ իրականացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում