Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Շնորհավոր ծնունդ լեգենդ»… Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս խոսքերով սկսվեց աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան Ֆրանսիայից ժամանած հայտնի երգիչներ՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն, Պատրիկ Ֆիորին։ Նրանք երգեր կատարեցին իրենց և Ազնավուրի երգացանկերից։ Համերգին առաջին անգամ հնչեց Շառլ Ազնավուրի և փարիզաբնակ երգահան Մարինե Գյուլումյանի «Կլեոպատրա» երգը։ Այն կատարեց Ամալյա Մարգարյանը։
Երեկոյի ընթացքում երգիչներին նվագակցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստի Կամո Սեյրանյանը։
Համերգի ողջ ընթացում մեծ էկրաններին Ազնավուրն էր՝ տարբեր տարիներին։
Ազնավուրի երազանքն էր, որ իր մահից հետո մարդիկ հիշեն գոնե իր երգերից մեկը, սակայն վստահորեն կարելի է ասել, որ շանսոնյեն և նրա բազմաթիվ երգերը միշտ և անընդհատ կհիշվեն ոչ միայն հայերի ու ֆրանսիացիների կողմից, այլ ողջ աշխարհի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում