Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ ու Հայ առաքելական եկեղեցիները համաձայնության են եկել Սբ. Հարության տաճարի վերանորոգման նոր փուլը սկսելու հարցում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբատեղին՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կվերանորոգվի:
Տաճարի համար հավասարապես պատասխանատու երեք եկեղեցիները համաձայնության են եկել սրբավայրի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ վերականգնումը սկսելու հարցում:
Ինչպես հայտնում է timesofisrael.com-ը, մասնավորապես՝ Կաթոլիկ, հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ վերանորոգվելու են տաճարի հիմքն ու հատակը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. հույն մասնագետների թիմը վերանորոգել էր եկեղեցու ներսում Հիսուս Քրիստոսի գերեզմանը, ինչի արդյունքում շինությունն ավելի է ամրացել: Սուրբ հողի 3 եկեղեցիների միջև տարաձայնությունների պատճառով վերանորոգման աշխատանքները հետաձգվել էին:
Այժմ հիմքի և հատակի վերանորոգման աշխատանքները վստահվելու են իտալացի մասնագետներին:
Հայտնի է, որ տվյալ եկեղեցիներին են պատկանում տաճարի տարբեր հատվածները, սակայն նրանք հավասարապես պատասխանատու են դրա պահպանության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում