Ջրհեղեղի պատճառով վտանգի մեջ է հայտնվել ավելի քան 30.000 մարդ (լուսանկարներ)

Եվրոպական երկրների կառավարություններն ակտիվ պայքարում են ջրհեղեղի դեմ, որից տուժել էն հսկայական տարածքներ: 

Գերմանիայում  ջրհեղեղից տուժած քաղաքացիներին օգնելու համար գործի են դրվել  ուղղաթիռներ: 

Որոշ տներ մինչև տանիքը ջրի տակ են անցել: Ուժեղ հոսքի հետևանքով քանդվում են  բնակավայրեր, որի հետևանքով  վտանգի մեջ են հայտնվել ավելի քան 30.000 մարդ: 

Կառավարությունը զգուշացնում է, որ Բավարիայում, Սաքսոնիայում ջրի մակարդակը էլ ավելի կբարձրանա:

Ջրհեղեղից վնասներ են կրել նաև Հունգարիան և Սերբիան: Փրկարարնեն ակտիվ աշխատում եմ տարերային աղետի դեմ:

Նախնական տվյալներով  Կենտրոնական Եվրոպայում աղետից զոհվել են 15 մարդ, այդ թվում Գերմանիայի, Ավստիայի, Չեխիայի, Շվեցիարիայի բնակիչներ: 10 Մարդ համարվում է անհայտ կորած:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում