Թուրքական լոլիկը և ելակը վարակված են
07/06/2013 17:41
Նմանատիպ
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի’ պարզվել է, որ Թուրքիայից Ռուսաստան ներկրված 90 տոննա պոմիդորը և 20 տոննա ելակը վարակված են
արևմտյան ծաղկային (կալիֆորնիական) թրիպսով:
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկիչ ծառայության մամլո խոսնակ Ալեքսեյ Ալեքսեյենկոն, թուրքական լրատվական գործակալության հետ զրույցում ասել է. «Թուրքայից Ռուսաստանի Նովոռոսիյսկ և Գելենջիկ նավահանգիստներ առաքված 90 տոննա լոլիկի և 20 տոննա ելակի խմբաքանակում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային կամ կալիֆորնիական թրիպս: Այդ իսկ պատճառով գյուղմթերքը Թուրքիա հետ ուղարկելու որոշում ենք կայացրել»:
Աղբյուրը նշում է, որ այս տարվա ընթացքում նման դեպք էլի է արձանագրվել. վարակված 56 տոննա ելակը դարձյալ հետ է ուղարկվել Թուրքիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում