Ռուսական աղբյուր. ԵԱՀԿ ՄԽ չի կարողացել իրականացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի Խումբն այս անգամ եւս չկարողացավ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը բանակցային սեղանի շուրջ: Հանդիպումը, բնականաբան, նվիրված էր լինելու արցախյան հարցի քննարկմանը: Այս մասին հաղորդում է ռուսական ITAR TASS լրատվական գործակալությունը` հղում անելով ԵԱՀԿ-ի իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի, հաջորդ հանդիպումը, որը նախատեսված էր հունիսի 12-ին, տեղի չի ունենա: Ըստ աղբյուրի կանխատեսումների, ավելի շուտ, քան այս տարվա ամառվա վերջը, հնարավոր չէ խոսել հանդիպման մասին: Միգուցե, հանդիպումը հետաձգվի մինչեւ աշնան սկիզբ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Խմբի նպատակն է հասնել արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել են ԵԱՀԿ անցյալ ամսվա ընթացքում, Վիեննայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում