Ուխտավայրում ասվող աղոթք

Ուխտավայրում ասվող աղոթք

Շնորհակալությո՜ւն քեզ, ով Տեր, որ ինձ առաջնորդեցիր և ողջ-առողջ հասցրիր այստեղ, և արժանի դարձրիր Քո ներկայությունը վայելելու:
Ընդունիր ինձ, Տե՛ր:
Ընդունիր նաև սրտիցս ու հոգուցս բխող մաղթանքները, եթե նրանք ամենագետ Արարչիդ կամքի համաձայն են: Շնորհի՛ր, որ ամբողջ կյանքս, խոսքերս ու գործերս քեզ ընծայված անուշահոտ խունկ և հոգևոր ընդունելի ընծաներ լինեն,որպեսզի իմ խոնարհ կյանքով երգաբանողն ու փառաբանողը դառնամ Քո սուրբ անվան. այժմ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում