Հնագետները Հռոմում հայտնաբերել են գինեգործության հնագույն աստծու 2000-ամյա մարմարե կիսանդրին
30/05/2019 14:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Irates.am: Հռոմում հնագետները միջնադարյան կառույցներից մեկի ավերակներում 2000-ամյա մարմարե կիսանդրի են հայտնաբերել, որը կարող է պատկանել գինու և գինեգործության հնագույն աստված Դիոնիսոսին (Բաքոս): Կիսանդրին հայտնաբերել են քաղաքի սրտում անցկացվող պեղումների ժամանակ՝ ներկառուցված պատի մեջ: Փորձագետների կարծիքով՝ կիսանդրին եղել է ավելի մեծ արձանի մի մասը, որի աչքերը պատրաստված են եղել ապակուց կամ թանկարժեք քարից: Հաղորդելով հայտնագործության մասին՝ Կոլիզեումի հնագիտական այգին նշել է, որ գտածոն լավ վիճակում է: Արձանը, հավանաբար, թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարից մ.թ. 2-րդ դար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում