23.1 C
Yerevan

Նախարար Գեւորգյանն ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպանին, քննարկվել են երկկողմ հետաքրքրության հարցեր

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման նախարարությունից:

Ա. Գևորգյանը շնորհավորեց դիվանագետին’ առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Նշելով, որ Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝ փոխվարչապետն ընդգծեց միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը. «Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային փոխգործակցությունը գործնական և արժեքավոր նշանակություն ունի: Միջպետական հարաբերություններն ավելի ամուր են, եթե դրանց հիմքում միջտարածաշրջանային, միջհամայնքային համագործակցություն կա»: Արձանագրելով, որ Ռուսաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցությունն ամենազարգացածն է, Ա. Գևորգյանը միաժամանակ նշեց, որ իրացման մեծ ներուժ նույնպես առկա է: Նա նշեց, որ միջպետական մակարդակով ևս մեծ նշանակություն է տրվում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը:

Վերջին տարիներին համագործակցությունն ավելի ինտենսիվ բնույթ է ստացել’ ինչպես ակտիվ շփումների, այնպես էլ գործակցության նոր ձևերի միջոցով: Հարաբերություններին նոր ազդակ են հաղորդել հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովները, որոնք անցկացվել են 2011 և 2012թթ., և հանդես են գալիս որպես համագործակցության զարգացման նոր ձևաչափ, ինչպես նաև միջպետական տարբեր կառույցների միջև երկխոսության հարթակ:

Կողմերը քննարկեցին այս աշնանը նախատեսվող երրորդ համաժողովի անցկացման ձևաչափի, նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվեց համաժողովի այնպիսի ձևաչափի ընտրությունը, որը հնարավորություն կտա գործնական արդյունքներ արձանագրել, գործընկեր տարածաշրջանների միջև փոխշահավետ կապեր հաստատել:
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...