Եթե ես եմ մեղավորը, ապա թող հեռացնեն.Վարդան Մինասյան
Նմանատիպ
Ինչպես հայտնում է Armsport.am կայքը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ասել է հետևյալը.
– Դժվար է նման խաղին որևէ գնահատական տալ: Պարտվել ենք… Ոչ մի պատճառ չենք էլ կարող բերել, քանի որ սեփական հարկի տակ պարտվել ենք Մալթային…
– Ճգնաժամ բոլորի մոտ էլ լինում: Ի՞նչ ելքեր եք տեսնում՝ այս վիճակից դուրս գալու համար:
– Այս պահին ոչինչ ասել չեմ կարող:
– Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում հավաքականի մակարդակին և ինչու՞ էր բացակայում Մովսիսյանը:
– Մովսիսյանը բացակայում էր տակտիկական նկատառումներից ելնելով: Խաղից առաջ ես ասել էի, որ շատ խաղացողներ ֆունցիոնալ վատ վիճակում էին: Մալթան փակ է խաղում, դրա համար նախընտրեցինք Մարկոսին և Մանուչարյանին: Ինչ վերաբերվում է համապատասխանելուն, ապա մեր ընտրության հնարավորությունը սա է, ավելի մեծ հնարավորություններ չունենք:
– Նախորդ խաղից հետո հրաժարական տվեցիք: Հնարավո՞ր է, որ կրկին հրաժարական տաք:
-Երկրորդ անգամ հրաժարական տալը անլուրջ բան է: Եթե ես եմ մեղավորը, ապա թող հեռացնեն: Համենայն դեպս, ես ինձ վրա եմ վերցնում ողջ պատասխանատվությունը:
– 4 օրից Դանիային եք հյուրընկալվելու: Կկարողանա՞ք հոգեբանորեն վերականգնել թիմին:
– Կփորձենք: Մենք ֆուտբոլիստներին նայում ենք անուններով՝ Մովսիսյան, Մարկոս… Բայց պետք է նայենք, թե տարվա ընթացքում քանի խաղ են անցկացնում իրենց ակումբներում… Ֆուտբոլում մանրուքներ չկան: Երբ նրանք բոլորը խաղում էին, մենք հաղթում էինք:
– Չե՞ք կարծում, որ հեռվից հարվածները շատ չէին:
– Համաձայն եմ, որ պետք է հեռվից ավելի շատ լինեին հարվածքները, քանի որ, երբ մրցակիցը փակ է խաղում, ապա պետք է հեռվից ավելի շատ հարվածես:
– Արդյո՞ք արագ գոլը ընկճեց Հայաստանին:
– Այս խաղն ամեն պարագայում պետք է հաղթեինք: Պատճառներ չենք կարող գտնել…
– Ձեր մեջ երևի պետք է ուժեղ լինեք, որ կարողանաք թիմին պատրաստել Դանիայի հետ խաղին: Մի տեսակ ընկճված եք…
– Ես մարդ եմ, հասկացեք, որ 4 պարտությունից հետո դժվար է…
Հետևեք մեզ նաև Telegram-ում