Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի բիզնես-գործունեությունից

«Հրապարակը» գրում է, թե մի քանի ամիս առաջ Սուրիկ Խաչատրյանը Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել մոլիբդենով եւ պղնձով հարուստ իր հանքերից մեկը’ բավականին պատկառելի գումարով, ըստ մամուլի տեղեկությունների’ 19 մլն դոլարով:

Լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ, այդ գործարքի կնքահայրերից է եղել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը Լիսկայի հետ ոչ միայն համատեղ «տնտեսվարական» շահեր էր հետապնդում, այլեւ ամեն ինչ անում էր, որպեսզի վերջինս մնա իր պաշտոնին, որ չվտանգվեն նաեւ համատեղ «տնտեսվարությունն» ու դրա արդյունքները:

Վարդանիկից հետո Սուրիկ Խաչատրյանի անկումը ՀՀԿ-ում համարում են Հովիկ Աբրահամյանի առանց այն էլ թույլ դիրքերի ավելի թուլացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում