Ո՞վ և որտե՞ղ է ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արևմտյան ուղեղային կենտրոնները շարունակում են ծրագրեր մշակել Հայաստանի համար։ Ըստ նրանց փորձագետների, Հայաստանում «ժողովրդավարական արդյունավետ անցումը կարող է «օրինակ ծառայել» այլ խոստումնալից ժողովրդավարական երկրների համար»։ Մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն իրենց ցանկալի հունում պահելու նպատակով նրանք նորանոր առաջարկներ են ներկայացնում ՀՀ իշխանություններին՝ հետևողական լինելով, որպեսզի դրանք հնարավորինս շուտ կյանքի կոչվեն։
Այսպես, վերջերս հայտնի դարձավ, որ Ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը Հայաստանում ներդրումների դաշտ ձևավորելու համար առաջարկում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ «Առաջին հերթին, պետք է հեռացնել /Արցախի/ ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությունները այս ռեգիոնում կարող են նշանակել նրա ճկունությունը ապագա բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ընտանյոք հանդերձ որոշակի քայլեր կատարեց, որոնք կարող են նշանակել վստահության ամրապնդման մեխանիզմներ իրականացնելու նրա պատրաստակամությունը», – փետրվարի 14-ին գրել է ԱՄՆ ՄԶԳ խորհրդատու Ռեյ Սալվատորե Ջեննիգս։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո Հայաստանում և Արցախում, ինչպես ընդունված է ասել, շատ հուզիչ էր…
Մինչ այդ էլ «Սորոսի գրասենյակի» հետ համագործակցող հայ լրագրողներն ու փորձագետներն են առաջարկներ մշակել ԱՄՆ համար՝ հուշելով վերջիններիս, թե ինչ է պետք անել Հայաստանում։
Նման պարագայում շատ տրամաբանական է որ Հայաստանում պետք է առաջանար այս նյութի գլխագրում դրված հարցը՝ ո՞վ և որտե՞ղ է ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը։ Եվ քանի որ շատ բան էլ մեր երկրում բավական բաց է արվում, պարզ է, թե ինչու են, օրինակ, ՎԵՏՕ քաղաքացիական շարժման անդամները արգելափակում Սորոսի գրասենյակի մուտքը։
Ինչպե՞ս հասնել Հայաստանի դեօկուպացիային օտարերկրյա գործակալներից։ Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ է խոսել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացվող տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում