Պահանջում եմ Հ1-ի ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ

Պահանջում եմ Հ1-ի ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Facebook: Կարճ պատասխանեմ Սորոսի գրասենյակին մինչև ՎԵՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը կլինի:

Ես՝ Նարեկ Մալյանս պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ, որտեղ պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը: Խոստանում եմ Ուղիղ եթերում հրապարակել այնպիսի ծանրակշիռ փաստեր Սորոսի գրասենյակի ստի, կեղծիքի քարոզի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի պատվերի, պետականաքանդ գործունեության և Լարիսա Մինասյանի մասին, որից հետո տիկին Լարիսան ուղղակի կխայտառակվի:
Լրագրող ընկերներիս խնդրում եմ պահանջս հասցնել Լարիսա Մինասյանին:

Շնորհակալություն, սպասենք Սորոսի գրասենյակի արձագանքին:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում