ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է հայ քանդակարգործի արվեստի գործերի ցուցադրությունը
Նմանատիպ
ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում բացվել է լիբանանահայ քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանի ցուցահանդեսը, որը կրում է «Կանգնեցրու կրակը» (Cessez Le Feu) խորագիրը:
Ինչպես հաղորդում է Forbes-ը, քանդակագործի ներկայացրած արվեստի գործերը ստեղծվել են զոդման լամպի օգնությամբ: Վարպետի հավաքածուն ներկայացնում է տարբեր աշխատանքներ՝ այրված գրքերից մինչև կրակով պատրաստված նկարներ:
Պողոսյանի այրված գրքերը մարմնավորում են նաև հայ ժողովրդի պատմությունը, որը պատմության ամենադժվար իրավիճակներում փրկել է իր ձեռագիր մատյանները:
«Ժան Պողոսյանի արվեստի տպավորիչ ստեղծագործությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն դրանց գեղարվեստական իմաստի և արդյունավետության, այլև հենց Միավորված ազգերի կազմակերպության տեսանկյունից»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, որ արվեստագետի աշխատությունների վրա ազդեցություն են գործել ՄԱԿ-ի 17 նպատակներն՝ ուղղված համաշխարհային մարտահրավերների հաղթահարմանը, որոնց թվում են աղքատությունը, անհավասարությունը, կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի աղտոտումը, կրթությունն ու առողջությունը:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում