13.1 C
Yerevan

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

Նմանատիպ

Կոսովոյում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել

Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5...

Էրդողանը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում․ Սոցհարցումներ

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները...

Կոսովոյում բախումներ են․ Սերբական բանակը շարժվում է դեպի սահման

Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատճառով...

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է բեթշոփերի գործունեությունը թույլատրել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:

Օրենքն ամբողջությամբ ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում:

spot_imgspot_img