Մշակույթի ոլորտն ունենալու է երկու փոխնախարար
Նմանատիպ
Նոր ձևավորված նախարարությունում մշակույթի հարցերով փոխնախարար նշանակվելու առաջարկ է ստացել Նարինե Թուխիկյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է. «Ես սպասում եմ, որ տեսնեմ, թե վեց օրվա ընթացքում ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում։ Ո՛չ բացառում եմ գնալը, ո՛չ բացառում եմ մնալը»: Մշակույթի ոլորտն ունենալու է երկու փոխնախարար: Թե կադրային ինչ փոփոխություներ կլինեն այստեղ, պարզ կլինի առաջիկայում:
Նշենք, որ օրենսդրական փոփոխություններով նախարարությունների թիվը կրճատվել է՝ 17-ից 12-ի: Միավորվել են Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները, Գյուղատնտեսության նախարարությունը միավորվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում