Դեվիդ Լինչը կստանա պատվավոր «Օսկար»
04/06/2019 17:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է կինեմատոգրաֆիայի ունեցած ներդրման համար պատվավոր «Օսկար» հանձնել ռեժիսոր Դեվիդ Լինչին։ Բացի այդ, պատվավոր մրցանակը կստանա ռեժիսոր Լինա Վերտմյուլլերն ու դերասան Ուես Ստյուդը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ջինա Հերշոլտիանվան մրցանակը ստանալու է դերասանուհի Ջինա Դեվիսը մարդասիրական գործունեության համար։
Մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 27-ին հատուկ արարողության ժամանակ, որը կայանալու է Լոս Անջելեսում Hollywood and Highland Center-ում։
Դեվիդ Լինչը հայտնի է դարձել շնորհիվ «Թվին Փիքս» սերիալի, նաև «Մարդ-փիղ», «Ներքին կայսրություն» ֆիլմերի։ Ռեժիսորը ԱՄՆ անկախ կինոյի ամենահայտնի ներկայացուցիչներից է:
Նա իր աշխատանքների համար ստացել է «Ոսկե առյուծ», «Ոսկե արմավենի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում