Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում սպասվում են տեղումներ
08/06/2013 11:26
Նմանատիպ
Հունիսի 8-ի կեսօրից հետո հանրապետության գրեթե ողջ տարածքում հավանական է անձրև ու ամպրոպ: Ինտենսիվ, առատ անձրևներ են հնարավոր արևելյան շրջաններում, այստեղ մեծ է նաև կարկուտի հավանականությունը:
Իսկ հյուսիսային և արևմտյան շրջաններում, նաև Արարատյան դաշտում անձրևի փոքր հավանականություն կա միայն օրվա 2-րդ կեսին, տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը’ պարզեցմամբ պայմանավորված, մի փոքր կնվազի, ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է մեծ մասամբ արևային եղանակ, էական տեղումներ չեն սպասվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում