Yerevan
7
+17°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայ շախմատիստները շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը «Մեծ Եվրոպա» մրցաշարում

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում վեց տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր եւ գրոսմայստեր Վլադիսլավ Նեվեդնիչիի (Ռումինիա) հետ գլխավորում են աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է Armchess.am կայքը:

Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանը եւ պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանն ունեն 4,5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում