24.1 C
Yerevan

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավաչափ չի համարում ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու որոշումը

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Կարևորում ենք, որ նորմատիվային ակտերում կան երկիմաստ, երկակակի մեկնաբանության դրույթներ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ընկերությանը տուգանելու որոշումը վիճարկվելո՞ւ է դատարանում։

«Կարևորում ենք նաև այն, որ նոր գործառույթը, որը 2016 թվականի սեպտեմբերից սկսվել է, փորձարարություն չէր անցել։ Այս բոլոր գործառույթների ընթացքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից բացառապես բաժանորդների շահերից բխող գործողություններ են կատարվել։ Դրանք չեն ազդել և ոչ մի բաժանորդի անվտանգության վրա։ Մենք դեմ ենք այս որոշմանը։ Տուգանքն իրավաչափ չենք համարում», – ասաց Աշոտ Հակոբյանը։

Նա միաժամանակ նշեց, որ իր իրավասություններից դուրս է ասել՝ արդյոք ՀԾԿՀ-ի որոշումը վիճակվելու՞ է դատարանում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետը հրաժարվեց պատասխանել նաև սակագնի մասին հարցերին՝ կրկին շեշտելով, որ այս թեման իր իրավասությունների շրջանակներից դուրս է։

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն որոշել է կանոնների կետերը և լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։

spot_imgspot_img