Լեգենդար ռոք երաժիշտները ժամանել են Երևան
05/06/2019 17:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Լեգենդար ռոք երաժիշտներ Թոնի Այոմին (Black Sabbath) և Իեն Գիլանը ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան: Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ երաժիշտները Երևան են եկել՝ մասնակցելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակի միջոցառմանը, որը կկայանա հունիսի 5-ին:
Նախատեսվում է, որ Իեն Գիլանն ու Թոնի Այոմը կայցելեն նաև Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում